27-09-2026 / 02:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սպանվել է Լիբիական ազգային բանակի հետախուզության պետը

2026/08/12 10:35
Մերձավոր Արևելք, Միջազգային

Լիբիայի արևելյան հատվածը վերահսկող Լիբիական ազգային բանակի ռազմական հետախուզության պետ Ֆավզի ալ-Մանսուրին սպանվել է Բենղազի քաղաքում: Նրա ավտոմեքենան պայթեցվել է տեղի մզկիթից դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնում է «AFP» գործակալությունը՝ հղում անելով բանակի պաշտոնական հայտարարությանը։

Լիբիական ազգային բանակը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն։ Փորձագետների գնահատմամբ՝ ալ-Մանսուրիի սպանությունը լուրջ հարված է բանակի հեղինակությանը, քանի որ դեպքը տեղի է ունեցել իրենց իսկ հենակետ համարվող Բենղազիում։ Միջադեպը կարող է նաև խաթարել ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերամիավորել երկրի գործադիր իշխանությունը։

Լիբիայում քաղաքական ու անվտանգային ճգնաժամը շարունակվում է 2011 թվականից, երբ Մուամմար Քադաֆիի տապալումից հետո երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի և պառակտման մեջ։ Այսօր Լիբիայում փաստացի գործում է երկու իշխանություն․ մայրաքաղաք Տրիպոլիում (արևմուտք)՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորությամբ, որին աջակցում է նաև Թուրքիան։ Մյուս վարչակազմը գործում է Բենղազիում (արևելք և հարավային շրջաններ)՝ Լիբիական ազգային բանակի հրամանատար, զորավար Խալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ։

Tags: Լիբիա
Նախորդ Լուրը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Հաջորդ Lուրը

Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026
Միջազգային

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026
ԱՄՆ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագիր

26/09/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)