06-10-2026 / 00:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

2026/08/21 18:12
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պարզաբանումներ է ներկայացրել «Առանց ահաբեկչության Թուրքիա» (Terörsüz Türkiye) գործընթացի շրջանակում ընդունված նոր օրենքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն համաներում կամ «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) հետ բանակցային գործընթաց չի ենթադրում։

Թուրքիայի խորհրդարանի ընդունած «Ազգային համերաշխության և հասարակական ինտեգրման ամրապնդման մասին» օրենքի՝ «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակումից հետո ԱԶԿ-ի քաղաքական և իրավական հարցերի վարչությունը տեղեկատվական փաստաթուղթ է պատրաստել և ուղարկել կուսակցական կառույցներին։

Փաստաթղթում նշվում է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» և «Առանց ահաբեկչության տարածաշրջան» գործընթացի նպատակն է ՔԲԿ/ՔԲՀ-ի (PKK/KCK) բոլոր բաղադրիչների ամբողջական զինաթափումն ու կազմակերպության փաստացի գործունեության դադարեցումը։

ԱԶԿ-ն ընդգծել է, որ օրենքը համաներում չի նախատեսում։ Ըստ կուսակցության՝ «զինվորականների, ոստիկանների և խաղաղ բնակիչների սպանությունների համար պատասխանատու անձինք չեն կարող օգտվել համաներման օրենքի դրույթներից»։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հնարավոր ազատ արձակման հարցին։ ԱԶԿ-ն հայտարարել է, որ օրենքում նախատեսված չեն ո՛չ ընդհանուր համաներում, ո՛չ էլ «ազատ արձակման հույսի իրավունք», հետևաբար Օջալանը չի կարող օգտվել այս կարգավորումից։

Կուսակցությունը նաև ընդգծել է, որ գործընթացը ՔԲԿ-ի հետ «բանակցություն կամ սակարկություն» չէ։ Ըստ ԱԶԿ-ի՝ պետությունն իր անվտանգության և իրավական հնարավորությունների կիրառմամբ նպատակ ունի հասնել ահաբեկչության վերացմանը։

Tags: ԱԶԿԱռանց ահաբեկչության ԹուրքիաՔԲԿ
Նախորդ Լուրը

Թուրքական ընկերության բեռնատար նավը Սև ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Հաջորդ Lուրը

Կրասնոդարում ԱԹՍ հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել

Այլ Լուրեր

Միջազգային

Վրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիներին տրամադրվող օգնությունը

05/10/2026
Անվտանգություն

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

05/10/2026
ԱՄՆ

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026
Հաջորդ Lուրը

Կրասնոդարում ԱԹՍ հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սև ծովում հարվածել են թուրքական բեռնատար նավին․ 2 մարդ զոհվել է

05/10/2026

Պեսկովը մեկնաբանել է դիվանագետների՝ Կիևում մնալու որոշումը

05/10/2026

Վրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիներին տրամադրվող օգնությունը

05/10/2026

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)