13-10-2026 / 13:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է մեկ տոկոս. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

2026/08/27 09:40
Հայաստան, Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բյուջեի ձևավորմանն ուղղված մուտքերի մեջ Հայաստանի բաժինը կազմում է 1 տոկոսից փոքր-ինչ ավելի։ Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայաստանին բաժինն ընկնում է հնգյակի երկրներից կատարվող բոլոր մուտքերի 1 տոկոսից մի փոքր ավելին»,-ասել է Աղասանդյանը։

Աղասանդյանի հայտարարությունը հնչել է Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերի ֆոնին։ 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել էր Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, իսկ ապրիլի 4-ին այն ստորագրել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Միաժամանակ, 2026 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների առաջնորդները հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության հարցով։ Նրանք նաև հանձնարարել էին գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր փոփոխության հետևանքները։

Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմամբ՝ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային համակարգերին հնարավոր չէ։ Մոսկվան բազմիցս նշել է, որ Երևանի եվրոպական ինտեգրման ուղու խորացումը կարող է պահանջել ընտրություն գործող ինտեգրացիոն միավորումների միջև։

Հայաստանը, սակայն, շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։ Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր ներմուծման մաքսատուրքերի բյուջե է փոխանցել մոտ 319 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված գումարը կազմել է մոտ 175 միլիոն դոլար։

Tags: ԵԱՏՄՀայաստանՌԴ
Նախորդ Լուրը

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

Հաջորդ Lուրը

Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ

13/10/2026
ՌԴ

Ֆինլանդիան առաջարկում է գրեթե ամբողջությամբ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների ուղևորությունները ԵՄ

13/10/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի հրամանատարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ դաշինքի գործողությունների ծրագիրը

13/10/2026
Հաջորդ Lուրը

Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ

13/10/2026

Ֆինլանդիան առաջարկում է գրեթե ամբողջությամբ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների ուղևորությունները ԵՄ

13/10/2026

ՆԱՏՕ-ի հրամանատարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ դաշինքի գործողությունների ծրագիրը

13/10/2026

Պուտինն ավելի շատ է շահագրգռված Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրով, քան Զելենսկին. Թրամփ

13/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)