27-08-2026 / 19:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «Լույս» հիմնադրամ

2026/08/27 17:30
Հայաստան, Տնտեսություն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։ 2026թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։ Հունվար-հուլիսի կուտակային աճը կազմել է 7.7%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերության աճը դանդաղել է, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտահանման նվազումը, ներմուծման արագացումը, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս մատնանշում են, որ բարձր ընթացիկ աճը դեռևս ամբողջությամբ չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Հետևաբար, կարևոր են ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը՝ հատկապես արտադրողական, ներդրումային և արտահանելի հատվածների դերի մեծացման միջոցով։

Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Հուլիսին արտահանման տարեկան անկումը որոշակիորեն մեղմվել է՝ կազմելով 15.7%, սակայն հունվար-հուլիսի կուտակային անկումը խորացել է մինչև 7.9%։ Միաժամանակ, ներմուծման աճը հուլիսին արագացել է մինչև 21.5%, իսկ կուտակային աճը՝ մինչև 7.7%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։ Ուշադրության արժանի է բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 25.7% անկումը, որը կարող է պարունակել ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների ազդեցության առաջին դրսևորումները, թեև հայտնի տվյալներով դրանց առանձին ազդեցության չափը դեռևս հնարավոր չէ հստակ գնահատել, քանի որ առկա մանրամասն ապրանքային տվյալներն ընդգրկում են սահմանափակումների կիրառման միայն սկզբնական ժամանակահատվածը։ Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվում է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2026թ. հունվար-հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 17.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 26.6%-ով։

Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է պայմանավորված լինել դրանց թերակատարման խնդրով՝ բացասական ազդեցություն ունենալով տնտեսության պոտենցիալի զարգացման վրա: Արտերկրից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դարձել է ներքին պահանջարկին և արժութային շուկային աջակցող լրացուցիչ գործոն։ 2026թ. հունվար-հունիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.38 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 587.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ աճելով 2.34 անգամ կամ 134.4%-ով։ Զգալի զուտ ներհոսքը համադրվում է ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվող արժևորման հետ: Այսպիսով, դրամական ներհոսքի աճի պայմաններում շարունակել է արժևորվել ՀՀ դրամը, ինչը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա: Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:


Նախորդ Լուրը

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է COP17-ին

Այլ Լուրեր

Հայաստան

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է COP17-ին

27/08/2026
Հայաստան

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026
Կարևոր

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

27/08/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «Լույս» հիմնադրամ

27/08/2026

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է COP17-ին

27/08/2026

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026

ԱՄՆ-ի որոշումից հետո Սիրիայի նախագահը Visa քարտով վճարում է կատարել

27/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)