Երևանում մեկնարկել է «Խաղաղության խաչմերուկի ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով փորձագիտական կլոր սեղան-քննարկումը։ Միջոցառումը կազմակերպել է «Օրբելի» վերլուծական կենտրոնը։
Միջոցառման ընթացքում կքննարկվի արհեստական բանականության զարգացման և կիրառման հնարավորությունները, ինչպես նաև դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության, տեխնոլոգիական զարգացման և թվային ինքնիշխանության վրա։
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում են պետական կառույցների, տեխնոլոգիական ոլորտի, կրթական հաստատությունների, տեղական և միջազգային փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետները ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր։







