02-09-2026 / 18:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

2026/09/02 15:56
Թուրքիա, Հայաստան

Երևանում սեպտեմբերի 3-ից 4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն  կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Համաժողովի մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Նշվել է, որ համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։

Միջոցառման ընթացքում նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Մասնավորապես՝ ներկայացվելու են Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորությունների ու առկա խոչընդոտների մասին հետազոտության արդյունքները, անցկացվելու է հայ-թուրքական տնտեսական համագործակցության հաջորդ քայլերի թեմայով պանելային քննարկում, իսկ երկու երկրների գործարարների երկկողմ ձևաչափով (B2) հանդիպումներին նախատեսվում են շփումներ ՏՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների միջև:

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ նախորդ համաժողովը տեղի էր ունեցել հունիսի 2-ին Կարսում։

Tags: ԹուրքիաՀայաստան
Նախորդ Լուրը

«Թուրքական ավիաուղիները» չեղարկում են դեպի Մոսկվա չվերթները

Հաջորդ Lուրը

Հայաստանից ԱՄԷ 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը հետաքրքրված է Սև ծովի էներգետիկ մալուխի ծրագրին միանալու հնարավորությամբ. Աբրահամյան

02/09/2026
Թուրքիա

Վրաստանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող 22 անձ

02/09/2026
Հայաստան

Հայաստանից ԱՄԷ 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել

02/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանից ԱՄԷ 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը հետաքրքրված է Սև ծովի էներգետիկ մալուխի ծրագրին միանալու հնարավորությամբ. Աբրահամյան

02/09/2026

Վրաստանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող 22 անձ

02/09/2026

Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1114-ի

02/09/2026

Հայաստանից ԱՄԷ 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել

02/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)