12-09-2026 / 14:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

2026/09/12 12:30
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Եմենի հութիները վերահսկողության տակ են վերցրել երկրի՝ Կարմիր ծովի ամբողջ ափը՝ ընդլայնելով իրենց վերահսկողությունը Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցի նկատմամբ։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։

Հութիները արագ առաջխաղացման ընթացքում գրավել են Կարմիր ծովի ափին գտնվող վերջին բնակավայրերը՝ առաջանալով Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի դիրքերի ուղղությամբ։ Կառավարության աղբյուրների և ականատեսների փոխանցմամբ՝ հութիները նաև առաջացել են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի կղզիներ։

Այսպիսով՝ Իրանի աջակցությունը վայելող հութիներն ամրապնդել են իրենց վերահսկողությունը Բաբ էլ-Մանդեբի նկատմամբ, որը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ և միջազգային առևտրի կարևորագույն ծովային ուղիներից է։

Կառավարական ուժերի նահանջից հետո հութիների զինյալներին տեղափոխող նավակները հասել են Մայյուն կղզի, որը հայտնի է նաև Պերիմ անունով և գտնվում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի կենտրոնական հատվածում։ Կառավարության ներկայացուցիչները հաստատել են կղզի հութիների հասնելու մասին տեղեկությունը։

Սանայում գործող «Yemen Press Agency»-ն, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հայտնել է, որ հութիները գրավել են նաև նեղուցը վերահսկող ալ-Օմարի ռազմակայանը։

Հութիների ռազմական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիի՝ X-ում հրապարակված հայտարարության համաձայն՝ գործողության ընթացքում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերը դուրս են մղվել վեց շրջաններից, որոնց ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 5400 քառակուսի կիլոմետր։

Սարին նաև հայտարարել է, որ հութիները հարվածներ են հասցրել յոթ ռազմական բրիգադների, ինչի հետևանքով, նրա պնդմամբ, հարյուրավոր մարդիկ սպանվել, գերեվարվել կամ վիրավորվել են։ Այս տեղեկությունները անկախ աղբյուրներով չեն հաստատվել։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի միջազգային նավագնացության համար։ Այն կարող է դիտարկվել որպես Հորմուզի նեղուցին այլընտրանքային ծովային ուղի, որի միջոցով մինչև ԱՄՆ-ի և Իրանի միջև այս տարվա սկզբին սկսված պատերազմը տեղափոխվում էր համաշխարհային էներգակիրների շուրջ մեկ հինգերորդը։

Tags: ԵմենԿարմիր ծովՀութիներ
Նախորդ Լուրը

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

Հաջորդ Lուրը

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026
Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

12/09/2026
Թուրքիա

Իսրայելը Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել

11/09/2026
Հաջորդ Lուրը

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

12/09/2026

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)