Ավստրիան Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին չի թույլատրել մուտք գործել երկիր, ինչի հետևանքով նա չի կարողանա մասնակցել Վիեննայում անցկացվող Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ընդհանուր համաժողովին։ Այս մասին հայտնել է «Bloomberg»-ը։
Էսլամին, որը նաև Իրանի փոխնախագահն է, երկուշաբթի նախատեսում էր ելույթ ունենալ համաժողովում։ «Bloomberg»-ի աղբյուրի խոսքով՝ Ավստրիան մերժել է ՄԱԿ-ի կողմից պահանջված պատժամիջոցային բացառության տրամադրումը, որը թույլ կտար Էսլամիին մուտք գործել երկիր։ Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի ճնշումներից հետո։
Համաժողովում Իրանը կարող է ավելի ուշ ներկայացնել ավելի ցածր մակարդակի պաշտոնյա։








