16-09-2026 / 14:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմության խեղաթյուրումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության ձևավորմանը․ Արմեն Պետրոսյան

2026/09/16 12:17
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Տեսանյութ

Պատմական իրողությունները խեղաթյուրելը, պատմության դեմ անիմաստ մարտնչելը և ներկա հանգամանքները չընդունելը միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և բարիդրացիության մթնոլորտ ձևավորելու պատմական հնարավորությանը: Region Monitor-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի պնդումները:

Ըստ փորձագետի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում գտնվում են պատմական կարևորության շրջափուլում՝ անցյալի թշնամանքը հաղթահարելու և համատեղ խաղաղ հարևանություն ձևավորելու բացառիկ հնարավորության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ այս օբյեկտիվ իրականության չգիտակցումը և առկա իրողություններից չօգտվելը անթույլատրելի սխալ կարող է լինել երկու երկրների և ժողովուրդների համար։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ արդեն ավելի քան մեկ տարի է՝ կողմերն առարկայական քայլեր են իրականացնում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ շարունակվում են պաշտոնական շփումները, իրականացվում է առևտուր, առկա են քաղհասարակության մակարդակում շփումների տարբեր ձևաչափեր և այլն։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ պաշտոնական մակարդակում գնահատվում է առկա հնարավորությունների նշանակությունը։

Միևնույն ժամանակ, փորձագետի գնահատմամբ, կողմերի միջև կա նաև անթաքույց անվստահության, իսկ հասարակական մակարդակում՝ որոշակի առումով նաև թշնամանքի մթնոլորտ։ Մասնագետը ընդգծել է, որ վերջինը լիարժեք հաղթահարելն այս գործընթացի ամենաբարդ և տևական շերտն է, որը հավելյալ ջանքեր և կամք է պահանջում կարգավորման գործընթացի պատասխանատուների կողմից։

Այդուհանդերձ, Պետրոսյանի գնահատմամբ՝ կարևոր է նաև հավելել է այն իրողությունը, որ հայկական կողմը շատ ավելի հետևողական է խաղաղության ամրապնդման գործընթացում։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները շատ ավելի ուշադիր են քաղաքական հռետորաբանության, երկրի ներսում տարաբնույթ գործընթացների կառավարման առումով։

«Ցավոք, նույնը չի կարելի պնդել Ադրբեջանի մասով»,- նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ հաճախ անգամ նախագահի և կարգավորման գործընթացում ներգրավված մի շարք պաշտոնյաների կողմից կիրառվում է հռետորաբանություն, որը խորացնում է անվստահությունը խաղաղության և Ադրբեջանի անկեղծության նկատմամբ։

Փորձագետի կարծիքով՝ անիմաստ և որևէ լավ տեղ չտանող գործ է պատմության դեմ մարտնչելը, պատմական փաստերը խեղաթյուրելու փորձերը, որոնք կարճաժամկետ ձախողված քարոզչական ազդեցությունից բացի որևէ այլ առարկայական արդյունք տալ չեն կարող։

«Այս տարածաշրջանը հայ ժողովրդի պատմական հայրենիքն է՝ նրա կերտած պետության՝ Հայաստանի՝ աշխարհագրորեն տեղակայման վայրը, որտեղ հազարամյակներ ապրել, իր պատմությունն ու մշակույթն է կերտել հայ ժողովուրդը» – նշել է փորձագետը և ավելացրել, որ այս տարածաշրջանը նաև չափազանց բարդ և ծանր պատմություն է ունեցել:

«Միևնույն ժամանակ, լրջագույն սխալ, անդառնալի բացթողում կարող են դառնալ ներկա իրողությունները չընդունելու, դրանց վերանայմանը միտված տրամադրությունները, որոնք տարածաշրջանը կարող են վերադարձնել տասնամյակների խորքը՝ վտանգավոր թշնամանքի հորձանուտ։ Ուստի օրվա բոլոր պատասխանատուները, քաղաքական առաջնորդներից մինչև կարգավորման գործընթացի վրա նվազագույն ազդեցություն ունեցող շարքային դերակատար, պետք է իր դերն ու պատասխանատվությունը լիարժեքորեն գնահատի և իրացնի պատմական այս շրջափուլում»,- եզրափակել է Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Գանձասար և Դադիվանք։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը վանական համալիրները ներկայացրել է որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Նա նաև հայտարարել է, թե հուշարձանները նախկինում «ռեստավրացիայի անվան տակ ենթարկվել են միջամտությունների», որոնք, իր պնդմամբ, «փոխել են դրանց ճարտարապետական տեսքն ու իսկությունը»։

Tags: ԱդրբեջանՀայաստան
Նախորդ Լուրը

Թրամփի վարչակազմը նախատեսում է 2.8 մլրդ դոլարի զինամթերք վաճառել Իսրայելին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին

16/09/2026
ԱՄՆ

Թրամփի վարչակազմը նախատեսում է 2.8 մլրդ դոլարի զինամթերք վաճառել Իսրայելին

16/09/2026
Ադրբեջան

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

16/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լիբանանի դատախազը Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով պահանջել է մեղադրանք առաջադրել նախկին նախագահ Միշել Աունին

16/09/2026

Եմենի հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչը

16/09/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին

16/09/2026

Պատմության խեղաթյուրումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության ձևավորմանը․ Արմեն Պետրոսյան

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)