ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Իսրայելին վաճառել 2.8 մլրդ դոլար արժողությամբ զինամթերք, որը ներառում է շուրջ 40 հազար ծանր ռումբ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ աղբյուրի՝ փաթեթում ներառված են «MK-84» և «BLU-117» ռումբեր՝ յուրաքանչյուրը 20 հազար միավոր: Ռումբերը կշռում են 2,000 ֆունտ՝ մոտ 907 կգ։ Գործարքի մասին արդեն ոչ պաշտոնապես տեղեկացվել են ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները, որոնք մասնակցում են զենքի վաճառքի վերահսկմանը։
Նշվում է, որ 2,000 ֆունտանոց ռումբերը Իսրայելը պարբերաբար օգտագործել է Գազայում և Լիբանանում, իսկ դրանց կիրառումը քննադատության է արժանացել իրավապաշտպանների կողմից։ Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը։







