17-09-2026 / 12:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

2026/09/17 10:32
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիության դեմ կարող են սահմանվել «շատ ծանր մաքսատուրքեր» և առանձին ուղղություններով սահմանափակվել առևտուրը, եթե Բրյուսելի և Կանադայի մերձեցումն ուղղված լինի ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Թրամփը Կանադային՝ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը անվանել է պոտենցիալ թշնամական քայլ։

«Եթե մտադրությունները լավն են, ապա դա նորմալ է։ Եթե վատն են, մենք շատ ծանր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի դեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ չբացառելով առանձին ուղղություններով ԵՄ-ի հետ առևտրի դադարեցումը: Նա նաև ԵՄ-ում Կանադայի համար հատուկ կարգավիճակ ստեղծելու գաղափարն անվանել է ծիծաղելի։

Լարվածության նոր փուլը սկսվել է այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է Կանադայի հետ հարաբերությունները դուրս բերել գործող CETA համաձայնագրի շրջանակներից և երկրին տրամադրել ԵՄ-ի առաջին ասոցացված անդամի կարգավիճակը։

Նման կարգավիճակ ներկայում ԵՄ-ում գոյություն չունի, ուստի դրա ստեղծման դեպքում դեռ պետք է սահմանվեն Կանադայի իրավունքներն ու պարտավորությունները։

«Այս գործընկերությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ մեր ընդհանուր ուժի համար է», – հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ ԵՄ-ն ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել հնարավոր առավելագույն մակարդակի։

Առաջարկվող համագործակցությունը կարող է ընդգրկել պաշտպանական արդյունաբերությունը, էներգետիկան, արտադրությունը, կարևոր նշանակության օգտակար հանածոները, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու Արկտիկան։ Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ կլինի ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը։

Tags: ԱՄՆԵՄԿանադա
Նախորդ Լուրը

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

Հաջորդ Lուրը

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026
Վրաստան

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026
Վրաստան

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026
Հաջորդ Lուրը

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

17/09/2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)