22-09-2026 / 17:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիտվան Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում տարհանման ծրագրեր է մշակել

2026/09/22 16:12
Անվտանգություն, Միջազգային, ՌԴ

Լիտվան Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում պատրաստ է դիմակայել, սակայն միաժամանակ մշակել է տարբեր սցենարների, այդ թվում՝ բնակչության տարհանման ծրագրեր։ Այս մասին BBC-ի «Newsnight» հաղորդմանը հայտնել է Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը։

Նրա խոսքով՝ Լիտվայի բնակիչներն իրենց «անընդհատ վտանգված» են զգում Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժումների պատճառով։ Վարչապետը նշել է, որ հարձակման դեպքում երկիրը կպայքարի և կներգրավվի դիմադրության մեջ։ Միաժամանակ, ըստ նրա, իշխանությունները պատրաստվում են տարբեր հնարավոր սցենարների։ Որպես օրինակ նա նշել է քաղաքներից տարեց քաղաքացիների անվտանգ և կազմակերպված տարհանումը՝ ճանապարհներին խցանումներից խուսափելու նպատակով։

Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է և ցամաքային սահման ունի Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Սինկյավիչյուսը նշել է, որ երկիրը բախվում է կոնկրետ սպառնալիքների, որոնք ամեն օր չեն դրսևորվում, սակայն, նրա խոսքով, դրանք իրականություն են Լիտվայի համար։

Նշենք, որ վերջին շաբաթներին Լիտվայի օդային տարածքում մի քանի միջադեպ է արձանագրվել։ Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել էին Լիտվայի օդային տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարք։ Դրա ծագումը պաշտոնապես չի հաստատվել, սակայն Լիտվայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ այն եկել էր Բելառուսի ուղղությունից։ Երկուշաբթի ուշ երեկոյան օդային երթևեկությունը ժամանակավորապես խափանվել էր նաև Վիլնյուսի օդանավակայանում՝ օդում հայտնված և օդապարիկների նմանվող օբյեկտների պատճառով։ Օդանավակայանի օպերատորը միջադեպը բնութագրել էր որպես Բելառուսի կողմից իրականացված «հիբրիդային հարձակում»։

Միաժամանակ ՆԱՏՕ-ն Լիտվայում ավելի քան 5 հազար զինծառայող ունի։ Գերմանիան 2023 թվականին հայտարարել էր Լիտվայում մարտական պատրաստության մշտական բրիգադ տեղակայելու մասին։ Այն նախատեսվում է լիարժեք գործարկել մինչև 2027 թվականը և պետք է ներառի շուրջ 5 հազար զինծառայող ու քաղաքացիական աշխատակից։ Բրիգադի հիմնական մասը տեղակայվելու է Լեհաստանի և Լիտվայի սահմանին գտնվող Սուվալկիի միջանցքի մոտ՝ Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի միջև։

Tags: Ռուսաստան
Նախորդ Լուրը

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա

Հաջորդ Lուրը

Վենսը ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վենսը ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո

22/09/2026
ԱՄՆ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա

22/09/2026
Իրան

Կասպից ծովի մակարդակը շարունակում է նվազել

22/09/2026
Հաջորդ Lուրը

Վենսը ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենսը ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո

22/09/2026

Լիտվան Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում տարհանման ծրագրեր է մշակել

22/09/2026

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա

22/09/2026

Իրանում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

22/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)