Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերն Արցախում «Միասնության ուժ-2026» խորագրով զորավարժություն են մեկնարկել։ Վարժանքները շարունակվելու են Նախիջևանում ու Կասպից ծովում։
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։ Զորավարժության հայտարարված նպատակը ցամաքային, ծովային ու օդային ստորաբաժանումների միջև օպերատիվ համակարգման բարելավումը, համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումն է:







