Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Փաշինյանը կարևորել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին ԵՄ աջակցությունը, ինչպես նաև երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված օժանդակությունը։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։







