ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի անկախության 35-ամյակի և ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն, կայունություն և բարգավաճում։
Կոբախիձեն հայտնել է հայ-վրացական ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությունը՝ նշելով առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային կապերում արձանագրված արդյունքները։
Վարչապետները քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը։







