ԱՄՆ-ը Սիրիային է վերադարձրել 36 պատմական արժեք, որոնք երկրից ապօրինի դուրս էին բերվել։ Վերադարձն իրականացվել է մշակութային արժեքներն իրենց ծագման երկիր վերադարձնելու գործընթացի շրջանակում։
Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ Յասին Սալիհը պետական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին հայտնել է, որ 36 արժեքավոր պատմական նմուշների վերադարձը կարևոր քայլ է Սիրիայի և ԱՄՆ-ի միջև մշակութային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
Սիրիական պատմական և հնագիտական բազմաթիվ արժեքներ երկրից ապօրինի դուրս են բերվել 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ մաքսանենգության և անօրինական առևտրի հետևանքով։








