Իրաքի կառավարությունը հայտնել է, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված արգելքից որոշ իրաքյան օդանավակայանների համար բացառություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնել է «Arab News»-ը։
Արգելքի կիրառումը խաթարել է հիվանդների, ուսանողների և ուխտավորների տեղաշարժը։ Իրաքի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ կառավարությունը ԱՄՆ կողմի հետ ուղիղ բանակցություններ է վարում։ Բացառությունը թույլ կտա վերսկսել թռիչքները հումանիտար նպատակներով՝ այդ թվում բժշկական բուժման, կրթության, կրոնական այցելությունների և քաղաքացիական բնակչության շահերի համար։
ԱՄՆ-ի արգելքի կիրառման հետևանքով հատկապես խաթարվել է Նաջաֆի օդանավակայանի աշխատանքը, որը իրանական թռիչքների հիմնական ուղղություններից է Իրաքում։ Իրանական ավիաընկերությունները հիմնականում տեղափոխում են Իրանի սրբավայրեր այցելող իրաքցի շիաների և Իրաքի սրբավայրեր այցելող իրանցիների, ինչպես նաև Իրանում սովորող իրաքցի ուսանողների և բուժում ստացող հիվանդների։
Իրաքի իշխանությունները միացել են մի շարք երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ԱՄՆ արգելքի կիրառմանը այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ իրանական ավիաընկերությունները «կփակվեն»։








