Թուրքիայի Դյուզջե նահանգում Ադրբեջանի քաղաքացու վարած բեռնատարը վթարի է ենթարկվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օծանելիք տեղափոխող բեռնատարը շարժվում էր դեպի Անկարա։ Ճանապահին վարորդը կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշին և շրջվել։ Այնուհետև բեռնատարը դուրս է եկել մայրուղու հանդիպակաց գոտի։
Վթարի հետևանքով ադրբեջանցի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության աշխատակիցներ և բուժօգնություն ցուցաբերել նրան։
Վթարի պատճառով մայրուղու երկու ուղղություններով երթևեկության մեկ գոտին ժամանակավորապես փակվել է։ Բեռնատարը վերամբարձ կռունկով բարձրացնելուց և ճանապարհից հեռացնելուց հետո երթևեկությունը վերականգնվել է։












