03-10-2026 / 21:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

2026/10/03 19:11
Միջազգային, ՌԴ, Քաղաքականություն

Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Կիևում վնասվել է Հյուսիսային կամուրջը, ինչի պատճառով երթևեկությունը կասեցվել է։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Associated Press»-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ հարվածից վնասվել են կամրջի ճանապարհածածկը և տրոլեյբուսային էլեկտրալարերը։ Երկու մարդ վիրավորվել է, նրանցից մեկը կարճ ժամանակով հոսպիտալացվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կամրջին հարված հասցնելու փաստը՝ պնդելով, որ այն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի տեղաշարժի և ռազմական բեռների փոխադրման համար։

Նախորդ երկու օրերի հարվածների հետևանքով արդեն մասամբ փակվել էին Կիևի՝ Դնեպր գետի վրայով անցնող վեց ավտոճանապարհային կամուրջներից երեքը։ Քաղաքում երրորդ օրն անընդմեջ երթևեկության խափանումներ և խցանումներ են գրանցվում։

Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովի հաղորդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում Խարկովի ու հարակից բնակավայրերի ուղղությամբ անօդաչուներով և կառավարվող ավիառումբերով հարվածների հետևանքով հինգ մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։ Իզյումում անօդաչուների հարվածներից ևս երեք մարդ է վիրավորվել, վնասվել են արդյունաբերական պահեստ և բնակելի տներ։

Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչության տվյալներով՝ շաբաթ օրը Օդեսայի մարզում ռուսական ուժերը հարվածել են Լիբերիայի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական բեռնանավին։ Մեկ նավաստի զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Հարվածների առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ հայտարարելով, որ պատերազմը «վտանգավոր կերպով հասնում է» իր երկիր։

«Ռուսական օդային հարձակման հինգ միջոց, այդ թվում՝ «Բանդերոլ» հրթիռներ և անօդաչուներ, խախտել են մեր օդային տարածքը և պայթել մեր տարածքում»,- գրել է Սանդուն x-ի իր միկրոբլոգում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը «Բանդերոլ» հրթիռներ է արձակել Մոլդովային սահմանակից Օդեսայի մարզի ուղղությամբ։

Միաժամանակ ռուսական կողմը հայտնել է ուկրաինական անօդաչուների հարվածներից զոհերի մասին։ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի մարզի ղեկավարի պնդմամբ՝ մայրուղով ընթացող բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի վրա հարձակումներից երկու քաղաքացիական անձ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Բելգորոդի մարզի տեղական իշխանությունները հայտնել են մեկ քաղաքացիական անձի մահվան և ևս երկուսի վիրավորվելու մասին։

Tags: ՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմՌԴ
Նախորդ Լուրը

Եմենի բանակը հայտարարել է ավելի քան 1500 հութիների զոհվելու և վիրավորվելու մասին

Հաջորդ Lուրը

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

Այլ Լուրեր

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
ԱՄՆ

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026
Մերձավոր Արևելք

Եմենի բանակը հայտարարել է ավելի քան 1500 հութիների զոհվելու և վիրավորվելու մասին

03/10/2026
Հաջորդ Lուրը

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

03/10/2026

Եմենի բանակը հայտարարել է ավելի քան 1500 հութիների զոհվելու և վիրավորվելու մասին

03/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)