03-10-2026 / 22:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

2026/10/03 19:32
ԱՄՆ, Կարևոր, Միջազգային, Քաղաքականություն

«Մեծ յոթնյակի» երկրները (G7) համաձայնել են արտակարգ պահուստներից 100 միլիոն բարել հում նավթ և դիզելային վառելիք ուղղել շուկա էներգակիրների գների աճը մեղմելու նպատակով։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։

Որոշումն ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ անցկացված G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսից հետո։ Մատակարարումները համակարգվելու են Միջազգային էներգետիկ գործակալության միջոցով, սկսվելու են անմիջապես և շարունակվելու են չորս ամիս։ Առաջին 20 օրում նախատեսվում է շուկա ուղղել դիզելային վառելիքի զգալի ծավալ։

Առայժմ հստակ չէ, թե յուրաքանչյուր երկիր որքան նավթ և դիզելային վառելիք կտրամադրի։ Առաջիկա օրերին քննարկվելու է նաև անհրաժեշտության դեպքում դիզելի լրացուցիչ պաշարներ օգտագործելու հնարավորությունը։

G7-ի երկրները պայմանավորվել են նաև համակարգել նավթավերամշակող գործարանների տեխնիկական սպասարկման ժամանակացույցերը՝ միաժամանակյա դադարներից խուսափելու համար, և հնարավորության դեպքում ժամանակավորապես մեծացնել արտադրական հզորությունների օգտագործումը։ Խումբը կոչ է արել անդամ երկրներին միմյանց նկատմամբ էներգակիրների արտահանման սահմանափակումներ չկիրառել։

G7-ի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը կարճ ժամանակով նվազել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր մակարդակի, սակայն երեկոյան կրկին հասել է շուրջ 102 դոլարի։

Որոշմանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը եվրոպական երկրների վրա՝ դիզելային վառելիքի արտակարգ պահուստներն օգտագործելու պահանջով։ Թրամփը սպառնացել էր հակառակ դեպքում արգելել ԱՄՆ-ից դիզելի արտահանումը, սակայն ուրբաթ հայտարարել է, որ Վաշինգտոնը նման արգելք չի կիրառի։

Էներգակիրների թանկացումը պայմանավորված է մատակարարումների միաժամանակյա խափանումներով։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը սահմանափակել է Պարսից ծոցի երկրներից արտահանումը, իսկ ռուսական նավթավերամշակող գործարաններին ուկրաինական հարվածները՝ Ռուսաստանից մատակարարումները։ Դիզելային վառելիքի համաշխարհային առաջարկի վրա ազդել է նաև Չինաստանի արտահանման դադարեցումը։

Մակրոնի գնահատմամբ՝ պահուստների օգտագործումը կնվազեցնի նավթամթերքների, հատկապես դիզելի գները։ Փորձագետները, սակայն, ակնկալում են սահմանափակ և ժամանակավոր ազդեցություն։

Դիզելի թանկացումն ազդում է նաև այլ ապրանքների գների վրա, քանի որ այն լայնորեն օգտագործվում է բեռնափոխադրումներում, գյուղատնտեսությունում և շինարարությունում՝ մեծացնելով արտադրության ու փոխադրման ծախսերը։

Tags: «Մեծ յոթնյակի» երկրներԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

Այլ Լուրեր

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
Միջազգային

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

03/10/2026
Մերձավոր Արևելք

Եմենի բանակը հայտարարել է ավելի քան 1500 հութիների զոհվելու և վիրավորվելու մասին

03/10/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

03/10/2026

Եմենի բանակը հայտարարել է ավելի քան 1500 հութիների զոհվելու և վիրավորվելու մասին

03/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)