06-10-2026 / 15:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում տարվա սկզբից առնվազն 44 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում

2026/10/06 12:47
Ադրբեջան

2026 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի անվտանգային կառույցներում ոչ մարտական պայմաններում առնվազն 44 զինծառայող է մահացել։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը։

Ինստիտուտի մշտադիտարկման համաձայն՝ զինծառայողներից 13-ը մահացել են հիվանդության պատճառով, 9-ը՝ ավտովթարների, 7-ը՝ դժբախտ պատահարների, իսկ 5-ը՝ ինքնասպանության հետևանքով։ Մեկ զինծառայող մահացել է «անզգուշության հետևանքով»։ Եվս 9 զինծառայողի մահվան պատճառը չի նշվում։

Մահվան դեպքերն ամենաշատը եղել են հուլիսին․ այդ ամիս մահացել է 11 զինծառայող։

Մահացածներից 30-ը ծառայել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, 10-ը՝ պետական սահմանապահ ծառայությունում։ Եվս 4 զինծառայող ծառայել է ներքին զորքերում, նախագահի անվտանգության ծառայությունում, արտակարգ իրավիճակների նախարարությունում և զորակոչի ու զինվորական ծառայության պետական ծառայությունում։

Ինստիտուտի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում առնվազն 8 զինծառայող վիրավորվել կամ վնասվածք է ստացել։ Նրանցից 5-ը տուժել է ավտովթարների, 2-ը՝ ականի պայթյունի հետևանքով, իսկ մեկ զինծառայող վնասվածք է ստացել լեռներում սահելու հետևանքով։

Մահացածների թվում եղել է 11 շարքային զինծառայող, 8 ենթասպա, 6 պայմանագրային զինծառայող, 5 սպա, 4 կուրսանտ և մեկ սերժանտ։ Եվս 9 զինծառայողի զինվորական կոչումը չի հաջողվել պարզել։

Ինստիտուտի տվյալներով՝ 2025 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում ոչ մարտական պայմաններում մահացել էր առնվազն 43 զինծառայող, իսկ 2024-ին՝ 51։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և մյուս պետական կառույցները զինծառայողների շրջանում մահվան դեպքերի վերաբերյալ ամփոփ պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում։

Tags: ԱդրբեջանԱդրբեջանի բանակի կորուստներ
Նախորդ Լուրը

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը

Հաջորդ Lուրը

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

Այլ Լուրեր

Ադրբեջան

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

06/10/2026
Ադրբեջան

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

06/10/2026
Ադրբեջան

Բաքվի իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել. Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա է անցկացվել

05/10/2026
Հաջորդ Lուրը

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի վերահսկողության մասին, հութիները հերքում են

06/10/2026

Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայան հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ

06/10/2026

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

06/10/2026

Ադրբեջանում տարվա սկզբից առնվազն 44 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում

06/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)