06-10-2026 / 15:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

2026/10/06 13:50
Ադրբեջան, Արցախ

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի տարբեր շրջաններ տեղափոխված ադրբեջանցիները շարունակում են դժգոհել տեղում կենցաղային պայմանների, աշխատատեղերի և սոցիալական անհրաժեշտ ծառայությունների բացակայությունից, ինչի արդյունքում շատերը վերադառնում են Բաքու: Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:

Ադրբեջանցիների հիմնական դժգոհություններից մեկը աշխատանքի բացակայությունն է։ Նրանց խոսքով՝ գյուղերում չկա դեղատուն և հասարակական տրանսպորտ, ինչի հետևանքով բնակիչները լրացուցիչ գումար են ծախսում այլ բնակավայրեր հասնելու համար, այդ թվում՝ բժշկական անհրաժեշտության դեպքում։

«Եթե գյուղում տուն կա, բայց աշխատանք չկա, հողից օգտվելու հնարավորություն սահմանափակ է, բիզնես կառուցելը դժվար է, իսկ մարդը եկամուտ ստանալու համար ստիպված է կրկին մեկնել այլ քաղաք, դժվար է դա «Մեծ վերադարձ» անվանել»,- դժգոհել է ադրբեջանցի Ռազիմ Էմիրասլանլին:

Այթաջ Էմիրջանլին էլ հայտնել է, որ շուրջ 10 ամիս է՝ գրանցված է զբաղվածության ծառայությունում, սակայն աշխատանքի կամ ապրուստի կայուն միջոցի հնարավորություն չի ստացել։ Էմիրջանլին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ պաշտոնյաներին անմիջականորեն դիմելուց հետո նա ճնշումների է ենթարկվել։ Էմիրջանլին ընդգծել է, որ «զղջում է Ղարաբաղ տեղափոխվելու համար և ստիպված է եղել իր դժգոհությունների մասին բարձրաձայնել սոցիալական ցանցերում»։

«Բոլորը գործազուրկ են։ Նրանց մեծ մասն արդեն փակում է տան դուռն ու գնում Բաքու։ Եթե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնաք Ղարաբաղ, այնտեղ շատ տների դռներ փակ կտեսնեք։ Բոլորը մեղադրում են, թե փախստականը տեղափոխվել է, բայց չի ուզում ապրել այնտեղ։ Իսկ եթե ես այնտեղ հացի փող չունեմ, ի՞նչ պետք է անեմ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել Լաչինից, որտեղ հաստատված ադրբեջանցիները դժգոհել էին տեղում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից, աշխատատեղերի բացակայությունից: Տարեց մի ադրբեջանցի հայտարարել էր, որ շատերը պարզապես լքում են Լաչինը և վերադառնում իրենց հին տներ: 

Նախորդ Լուրը

Ադրբեջանում տարվա սկզբից առնվազն 44 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում

Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայան հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում տարվա սկզբից առնվազն 44 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում

06/10/2026
Ադրբեջան

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

06/10/2026
Ադրբեջան

Բաքվի իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել. Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա է անցկացվել

05/10/2026
Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայան հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանում ժանտախտի տարածման վտանգը մասնագետները ցածր են գնահատում

06/10/2026

Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի վերահսկողության մասին, հութիները հերքում են

06/10/2026

Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայան հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ

06/10/2026

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

06/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)