Ադրբեջանը մարդասիրական օգնության շրջանակում Ուկրաինա է ուղարկել էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ուկրաինական կողմի դիմումի հիման վրա ձևավորված խմբաքանակը ներառում է մալուխներ, լարեր, տրանսֆորմատորներ և այլ էլեկտրասարքավորումներ՝ ընդհանուր 2,5 մլն մանաթ՝ շուրջ 1,5 մլն դոլար արժողությամբ։
Ադրբեջանն ավելի վաղ ևս Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրել: Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով՝ 2022 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 50 մլն դոլարը։








