Հոկտեմբերի 13-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին Ռուսաստանի մայրաքաղաքի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Ժուկովսկիում», ժամանակավորապես սահմանափակվել են չվերթները։ Այս մասին հայտնում է «Информатор» լրատվամիջոցը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ առնվազն 14 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին «Վնուկովո» օդանավակայանում, ուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Դրանք ժամանում էին Մինսկից, Ստամբուլից, Սանկտ Պետերբուրգից, Աստանայից, Անթալիայից, Հուրգադայից, Դուբայից և այլ քաղաքներից։
Նշենք, որ վերջին շաբաթներին անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում պարբերաբար սահմանափակումներ են մտցվում, ինչի հետևանքով չվերթները հետաձգվում կամ ուղղորդվում են այլ օդանավակայաններ։







