Բելառուսը պատրաստվում է հնարավոր պատերազմի, սակայն չի ծրագրում հարձակվել որևէ երկրի վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Интерфакс»-ը։
Լուկաշենկոյի խոսքով՝ վերջին շրջանում երկրի զինված ուժերում հաճախակի և ինտենսիվ ստուգումներ են անցկացվում, ինչը մտահոգել է Բելառուսի գործընկերներին։
Նա ընդգծել է, որ այդ գործողություններում արտառոց ոչինչ չկա, և Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ այն կանխելու նպատակով։








