Ռուսաստանի Պենզայի մարզում պայթել է «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» ստորգետնյա գազատարը, որով Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից գազ է տեղափոխվում Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «UA News»-ը։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և բոցի բարձրությունը հասել է մոտ 70 մետրի։ Դեպքը տեղի է ունեցել Վոլչկովո գյուղի մոտ։ Գազատարի աշխատանքը դադարեցվել է։
Ըստ հաղորդման՝ զոհեր և տուժածներ չկան, իսկ պայթյունի պատճառը, գազատարին հասցված վնասի չափը և դրա աշխատանքի վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն:
«Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարը տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների կարևոր օղակներից է։ Այն պատմականորեն օգտագործվել է Կենտրոնական Ասիայից Ռուսաստան բնական գազ տեղափոխելու համար։ Գազատարի ընդհանուր երկարությունը մոտ 5000 կիլոմետր է։








