Հոկտեմբերի 13-ի երեկոյան կիբերհարձակման են ենթարկվել Ադրբեջանի պետական մարմինների ավելի քան 100 ինտերնետային տիրույթներ։ Այս մասին հայտնում է «APA» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության ծառայությանը։
Ըստ գերատեսչության՝ «հարձակումն իրականացրել է օտարերկրյա հաքերային խմբավորում»։ Դրա հետևանքով խափանումներ են առաջացել մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքում։
Ծառայությունը հայտնել է, որ կարողացել են վերացնել հարձակման հետևանքները։







