14-10-2026 / 15:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Սպասում ենք սահմանի բացմանը»․ հայ և թուրք լրագրողները այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի

2026/10/14 15:00
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի շրջանակում Ստամբուլում այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի և հանդիպել նախագահ Մուրաթ Օնայի հետ։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Ստամբուլի ասիական հատվածի Ումրանիյե շրջանում գտնվող «Dudullu»-ն խոշոր արդյունաբերական կենտրոն է, որտեղ շուրջ 3 մլն մ2 տարածքում գործում են տարբեր ոլորտների արտադրական ձեռնարկություններ։ Պաշտոնական տվյալներով՝ այստեղ տեղակայված է ավելի քան 100 գործարան, 2,300 փոքր ու միջին բիզնես, որոնք ապահովում են ավելի քան 50,000 մարդու զբաղվածություն՝ մեքենաշինության, էլեկտրոնիկայի, ավտոմոբիլային բաղադրիչների ու կենցաղային տեխնիկայի ոլորտներում։ Գոտու վարչակազմն այնտեղ գործող ձեռնարկություններին ապահովում է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, էներգամատակարարմամբ և այլ ընդհանուր ծառայություններով։ Տարածքում նույնիսկ գործում են կրթական հաստատություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, սահմանի բացման նշանակությունն ու գործարար կապերի զարգացման խոչընդոտները։ Օնայը նշել է, որ մինչ այժմ հայկական ընկերությունների հետ համագործակցություն չի ունեցել և Հայաստանում չի եղել, սակայն եթե սահմանները բացվեն, անշուշտ կապ կստեղծվի։ Հանդիպման հայաստանյան մասնակիցներն առաջարկել են դիտարկել նաև երկու երկրների նույն ոլորտում գործող արտադրողների համագործակցությունը՝ երրորդ երկրների շուկաներ համատեղ արտահանելու նպատակով։ Քննարկվել են, մասնավորապես, տեքստիլի և սննդամթերքի արտադրության հնարավորությունները։

Հայաստանի հետ համագործակցության և հայ-թուրքական սահմանի բացման մասին Region Monitor-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Օնայը հայտարարել է, որ կողմ է երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժին։

«Դուք մեր վաղեմի հարևանն եք։ Իհարկե, սա մեզ համար շատ կարևոր է։ Իրականում թուրք և հայ ժողովուրդների միջև որևէ խնդիր չկա․ խնդիրը քաղաքական իրավիճակն է։ Մենք սպասում ենք սահմանի բացմանը, որպեսզի կարողանանք ազատորեն գալ Հայաստան, իսկ դուք՝ այստեղ»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում Օնայը անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի մասնակցությանը արդյունաբերական կյանքին՝ նշելով, որ «Dudullu»-ում հայեր կան ինչպես աշխատողների, այնպես էլ գործարանների սեփականատերերի շրջանում։ Նա հիշատակել է նաև հայերի և հույների պատմական դերը Թուրքիայի արդյունաբերության մեջ՝ նշելով, որ հայերի թիվը նվազել է, սակայն նրանք շարունակում են ներկայացված լինել գոտում։

Սահմանի բացման հեռանկարի և այդ գործընթացին գործարարների հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին նա արձագանքել է նաև Թուրքիայի քաղաքական միջավայրի մասին քննադատական դիտարկմամբ․
«Քաղաքականությունն ամեն ինչ կարող է անել։ Իհարկե, ամեն ինչ ասվում է, բայց Թուրքիայում մեր ուզած ժողովրդավարությունը չկա։ Եթե լիներ, գուցե հնարավոր լիներ»։

«Dudullu» արդյունաբերական գոտի այցելությունից հետո լրագրողները եղել են նաև գոտում գործող սարքավորումների պահեստամասեր արտադրող «Topuz» գործարանում, որտեղ նրանց դիմավորել է ընկերության հայ սեփականատեր Արետ Նիշան Թոփուզօղուլլարըն, որը մասնակիցներին ուղեկցել է, ներկայացրել արտադրական գործընթացն ու պատմել ընկերության գործունեության մասին։

Հիշեցնենք, որ մեդիա շրջայցն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։

Tags: ԹուրքիաՀայաստան
Նախորդ Լուրը

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

14/10/2026
Ադրբեջան

Գլխաշորի արգելքի պատճառով Բաքվի և Անկարայի միջև լարվածությունը նորից սրվել է

14/10/2026
Թուրքիա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

14/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Սպասում ենք սահմանի բացմանը»․ հայ և թուրք լրագրողները այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի

14/10/2026

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

14/10/2026

Ադրբեջանում պետական համակարգի ավելի քան 100 տիրույթ կիբերհարձակման թիրախ է դարձել

14/10/2026

Գլխաշորի արգելքի պատճառով Բաքվի և Անկարայի միջև լարվածությունը նորից սրվել է

14/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)