Նախօրեին Հորմուզի նեղուցում խորտակվել են երկու բեռնատար նավեր։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։
Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող Cape Dao նավը խորտակվել է նեղուցի մերձակայքում։ Նշվում է, որ նավը հրետակոծության էր ենթարկվել դեռևս սեպտեմբերի 23-ին։
Նույն օրը խորտակվել է նաև Սինգապուրի դրոշի ներքո նավարկող GFS Pride բեռնարկղային նավը, որը նախորդ օրը վնասվել էր արկի հարվածից։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր, որ նավերից մեկը փորձել է անցնել Թեհրանի կողմից առևտրային նավագնացության համար արգելված գոտով, բախվել ականի և ուժեղ հրդեհից հետո խորտակվել։ The Guardian-ի ենթադրությամբ՝ իրանական կողմի հայտարարությունը վերաբերում էր GFS Pride նավին։
ԻՀՊԿ-ն բազմիցս զգուշացրել է Օմանի ափերի մոտով անցնող հարավային երթուղուց օգտվելու վտանգների մասին՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը շարունակում է գտնվել իր ուժերի վերահսկողության և մշտական դիտարկման ներքո։







