21-10-2026 / 13:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է․ Հայաստանը 7-րդ տեղում է

2026/10/21 10:39
Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Տնտեսություն

2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանը Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը։ Երկու երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 750 մլն դոլար։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Վրաստանի հետ ամենամեծ առևտրաշրջանառությունն ունեցել են Թուրքիան՝ 2,5 մլրդ դոլար, Չինաստանը՝ 2,3 մլրդ դոլար և Ռուսաստանը՝ 2,2 մլրդ դոլար։ Ադրբեջանը 5-րդ տեղում է՝ 1,1 մլրդ դոլար ընդհանուր առևտրաշրջանառությամբ։

Երկրների միջև առևտրի կառուցվածքը դիտարկելիս՝ նույն ժամանակահատվածում Վրաստանից ամենաշատ ապրանք է արտահանվել Ղրղզստան՝ 650,2 մլն դոլարի, Չինաստան՝ 583,1 մլն դոլարի և Ադրբեջան՝ 566,7 մլն դոլարի։ Հայաստան է արտահանվել 503 մլն դոլարի ապրանք, ինչով երկիրը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից Հայաստան արտահանումն աճել է 29%-ով։

Վրաստանից Չինաստան արտահանման արժեքը նախորդ տարվա 217 մլն դոլարից հասել է 583,1 մլն դոլարի, իսկ Ադրբեջան արտահանումն աճել է 6,9%-ով։ Ղրղզստան արտահանումը նվազել է գրեթե 40%-ով՝ 2025 թվականի մոտ 1 մլրդ դոլարի համեմատ։

Վրաստանի ներմուծման խոշորագույն գործընկերներն են Թուրքիան՝ 2,18 մլրդ դոլար, Չինաստանը՝ 1,74 մլրդ դոլար և ԱՄՆ-ը՝ 1,71 մլրդ դոլար։ Հայաստանը Վրաստանի ներմուծումների առաջին տասնյակում չի ընդգրկվել, սակայն Վրաստանը Հայաստանից ներմուծել է 247 մլն դոլարի ապրանք։ Ադրբեջանը ներմուծման գործընկերների շարքում 6-րդն է՝ 542,5 մլն դոլար ցուցանիշով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 23%-ով ավելի է։

Վրաստանի արտահանման հիմնական ապրանքներն են եղել մարդատար ավտոմեքենաները՝ 1,5 մլրդ դոլար, նավթն ու նավթամթերքը՝ 811,8 մլն դոլար, ինչպես նաև թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը՝ 464 մլն դոլար։

Ներմուծման մեջ նույնպես առաջատար են մարդատար ավտոմեքենաները՝ 2,65 մլրդ դոլար։ Դրանց հաջորդում են նավթն ու նավթամթերքը՝ 1,4 մլրդ դոլար, և դեղորայքը՝ 526,8 մլն դոլար։

Tags: առևտուրՀայաստանՎրաստան
Նախորդ Լուրը

Իրանը հրաժարվում է հարստացված ուրանը երկրից դուրս հանել

Հաջորդ Lուրը

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

Այլ Լուրեր

Հայաստան

ԵԱՏՄ-ի զեկույցում ներկայացվել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները

21/10/2026
Թուրքիա

Իսրայելը չի ցանկանում ռազմական բախում Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է բոլոր սցենարներին․ Նեթանյահու

21/10/2026
Թուրքիա

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

21/10/2026
Հաջորդ Lուրը

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵԱՏՄ-ի զեկույցում ներկայացվել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները

21/10/2026

Իսրայելը չի ցանկանում ռազմական բախում Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է բոլոր սցենարներին․ Նեթանյահու

21/10/2026

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

21/10/2026

Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է․ Հայաստանը 7-րդ տեղում է

21/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)