21-10-2026 / 17:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաղչի․ Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ դիվանագիտության

2026/10/21 14:40
ԱՄՆ, Իրան, Քաղաքականություն

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են միջնորդ երկրների, այդ թվում՝ Պակիստանի և Կատարի միջոցով։ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցությունների անցնելը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իրաքյան «Al Akhbar» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Արաղչիի խոսքով՝ Իրանը ԱՄՆ-ին առաջարկել էր յոթօրյա ծրագիր, որի համաձայն՝ վեցերորդ օրը Հորմուզի նեղուցը պետք է ամբողջությամբ բացվեր։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հայտնել է, որ համաձայն է առաջարկի պայմաններին, սակայն ցանկանում է լրացուցիչ կետեր ներառել։

«Մենք ԱՄՆ-ից պահանջում ենք կատարել Իսլամաբադի հուշագրում ամրագրված բոլոր պարտավորությունները։ Դրանց կատարումից հետո կարող ենք սկսել բանակցություններ այլ հարցերի շուրջ»,- նշել է Իրանի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտական ճանապարհին, սակայն Վաշինգտոնի նկատմամբ վստահություն չունի։ Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախորդ երեք փուլերն ավարտվել են Իրանի դեմ պատերազմով, իսկ երրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Դոնալդ Թրամփը խախտել է՝ դրանց պահպանելով ընդամենը երկու շաբաթ։

«Դիվանագիտության դռները մեզ համար լիովին բաց են, պայմանով, որ մյուս կողմը կատարի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բանակցությունների սեղանը շարունակում է գործել, և ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ ճանապարհը փակողը ԱՄՆ-ն է, ոչ թե Իրանը»,- հայտարարել է Արաղչին։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել։ Նրա խոսքով՝ մինչև համաձայնության ձեռքբերումը նեղուցը բոլորի համար բաց չի լինի, իսկ նավերի երթևեկությունը կշարունակի դժվարությունների բախվել։

Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել նեղուցով նավերի մուտքի ու ելքի որոշակի երթուղիների շուրջ։ Նրա խոսքով՝ այդ երթուղիների աշխարհագրական կոորդինատներն արդեն սահմանվել են, և նեղուցի բացման դեպքում նավերը պետք է երթևեկեն հենց այդ ճանապարհներով։

«Մինչև վերջին պատերազմը Հորմուզի նեղուցը լիովին բաց էր, և որևէ երկիր նավերի անցման համար վճար չէր գանձում։ Ստեղծված իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի որոշել փոխել իր մոտեցումը»,- ասել է Արաղչին։

Նա նաև հերքել է Իրանի առնչությունը Կարմիր ծովում տեղի ունեցող զարգացումներին՝ դրանք համարելով առանձին խնդիր։ Խոսելով Եմենի հութիների գործողությունների մասին՝ Արաղչին նշել է, որ Եմենի բնակչությունը տարիներ շարունակ ենթարկվել է Սաուդյան Արաբիայի տնտեսական շրջափակմանը, իսկ հութիներն այժմ փորձում են Բաբ էլ Մանդեբի նեղուցի միջոցով հակազդել դրան։ Նախարարը շեշտել է, որ «Անսար Ալլահը» և Լիբանանի «Հեզբոլլահը» անկախ խմբավորումներ են և Իրանից հրահանգներ չեն ստանում։ Նրա խոսքով՝ Թեհրանը նրանց աջակցում է, քանի որ նրանք պայքարում են իրենց նպատակների համար, սակայն դա չի նշանակում, որ գործում են Իրանի հրահանգով։

Արաղչին հայտնել է նաև, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդելու Սաուդյան Արաբիայի և հութիների միջև, սակայն դեռևս պատասխան չի ստացել կողմերից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Անդրադառնալով Իրանի դեմ պատերազմի հետևանքներին՝ Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի քան ութ ամիս տևած հակամարտության ընթացքում չի հասել իր նպատակներին։ Նա դա գնահատել է որպես Վաշինգտոնի ռազմավարական պարտություն և Իրանի հաջողություն։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա ռազմական սպառնալիքների, տնտեսական պատժամիջոցների և հարևան երկրների վրա ճնշման միջոցով՝ նրանց հետ Իրանի համագործակցությունը սահմանափակելու նպատակով։ Սակայն, նրա պնդմամբ, այդ քայլերը ցանկալի արդյունք չեն տվել։ «Իրանը չի հանձնվի ո՛չ տնտեսական պատժամիջոցների, ո՛չ ռազմական սպառնալիքների առաջ։ Միակ համապատասխան լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են»,- ասել է Արաղչին։

Նա չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր ռազմական գործողությունների հնարավորությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է դիմակայելու դրանց։

«Մենք լիովին պատրաստ ենք պաշտպանելու մեզ և մեր ժողովրդին և պայքարելու ենք մինչև վերջին պահը։ Սակայն պատերազմի պատրաստ լինելը չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ցանկանում։ Ընդհակառակը՝ դա ուղերձ է մյուս կողմին, որպեսզի նա հաշվարկի իր քայլերը և կրկին չներքաշվի նույն պատերազմի մեջ»,- նշել է նախարարը։

Արաղչիի խոսքով՝ Իրանի պատրաստվածությունը նոր պատերազմի զսպման հիմնական գործոնն է, քանի որ Վաշինգտոնը հասկանում է, որ ռազմական ճանապարհով չի կարող հասնել իր նպատակներին։ Նա նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պնդելով, որ վերջինս առաջնորդվում է անձնական շահերով, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ Իսրայելի ժողովրդի շահերով։

Իրանի արտգործնախարարը եզրափակել է, որ Թեհրանը նույնքան պատրաստ է դիվանագիտական բանակցությունների, որքան ռազմական դիմակայության։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր․ ցանկում կան քաղաքական գործիչներ և լրագրողներ

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը․ Նովակ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ուիթքոֆը Պուտինին կոչ է արել վերսկսել Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները

21/10/2026
ԱՄՆ

Թեհրանում Թրամփին բանտախցում պատկերող ինստալյացիա է տեղադրվել (տեսանյութ)

21/10/2026
ԱՄՆ

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը․ Նովակ

21/10/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը․ Նովակ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուիթքոֆը Պուտինին կոչ է արել վերսկսել Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները

21/10/2026

Թեհրանում Թրամփին բանտախցում պատկերող ինստալյացիա է տեղադրվել (տեսանյութ)

21/10/2026

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը․ Նովակ

21/10/2026

Արաղչի․ Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ դիվանագիտության

21/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)