Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
ՀԻշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: