Հուլիսի 20-ին «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել իր մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։
Ըստ այդմ՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքը կներկայացնի պատգամավոր Սամվել Մանուկյանը։
«Սամվել Մանուկյանը հիմա էլ Վրաստանի խորհրդարանում լավ է ներկայացնում երկու շրջանի շահերը»,- այսպես է ներկայացրել Մանուկյանին Իրակլի Կոբախիձեն։
Սամվել Մանուկյանը 2016 թվականից «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020թ․ հոկտեմբերի 31-ին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: