01-05-2026 / 15:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զոհրաբ Մնացականյանը ու Ջոզեֆ Բորելի հեռախոսազրույցին հընթացս միացել է Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը

2020/07/23 11:55
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Հուլիսի 22-ին  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին:

Նախարար Մնացականյանը կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Նախարար Մնացականյանը նաև բարձր է գնահատել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից: 

Նախորդ Լուրը

Փաշինյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը

Հաջորդ Lուրը

Հայ և ռուս զինծառայողները ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր կմշակեն

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Անվտանգություն

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Հայաստան

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

30/04/2026
Հաջորդ Lուրը

Հայ և ռուս զինծառայողները ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր կմշակեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)