29-07-2026 / 03:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում. Լիտվիայում ՀՀ դեսպան

2020/07/27 13:58
Անվտանգություն, Թուրքիա, Հայաստան

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի առնչությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես է եկել մեկնաբանություններով։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ որոշեն հետապնդել նույն նպատակները։

«Յուրաքանչյուր հակամարտության մեջ, եթե դու ընտրում ես ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, չես կարող առաջընթաց ակնկալել բանակցություններում։ Մենք հավատում ենք, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը միշտ այս կամ այն պատճառաբանությամբ մերժել:

Մեկ այլ պատճառ է Ադրբեջանի կողմից նավթադոլարներից ստացված եկամուտներով մեծ քանակի ռազմական սպառազինության ձեռքբերումը։ Սա երկրում ստեղծել է մոլորեցնող պատկեր, որ Ադրբեջանի ղեկավարներն այս հակամարտությունը կարող են լուծել ռազմական ճանապարհով:
Ժամանակն է, որ բոլորը, բայց հատկապես սա վերաբերում է Ադրբեջանին, հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը տուժում է նաև Թուրքիայի գործողություններից։

«Իհարկե պետք է նշեմ, որ Թուրքիայի դերն այս հարցում շատ ապակառուցողական է: 1994 թվականից ի վեր նրանց հռետորաբանությունն այս անգամ աննախադեպ ձևով ագրեսիվ էր՝ ի տարբերություն միջազգային հանրության այլ անդամների, ներառյալ՝ Լիտվայի, որոնք հակամարտությունը խաղաղ լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված հրադադարը հարգելու կոչեր են անում: Չնայած այս կոչերին՝ Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում:

Սա լուրջ վտանգ է պարունակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թիրախավորում է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները և սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը: Սա աննախադեպ սպառնալիք է, որը նման է միջուկային ահաբեկչության»,- նշել է դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ըստ դեսպան Մկրտչյանի՝ կարևոր է ոչ միայն հրադադարի պահպանման և միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը, այլ նաև միջազգային դիտորդներին սահմանի երկու կողմեր և Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլատրումը։

«Մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորման մասին, բայց մարդիկ կարող են ասել՝ ինչպե՞ս կարող ենք հավաստիորեն տեղեկանալ այդ մասին, եթե չկան անկախ դիտորդներ, որոնք դա կհաստատեն: Ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ գոյություն չունեն հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող նման մեխանիզմներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս դա առաջարկել են, ինչը Հայաստանը ողջունել է: 2016թ․ ապրիլյան ռազմական գործողություններից հետո առաջարկը կրկնվեց: Հայաստանն այն միշտ սատարել է, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է», – հայտարարել է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ռեպորտաժի ընթացքում մեկնաբանություններով են հանդես եկել նաև քաղաքագետ Դովիլե Յակնիունաիտեն (Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտի), և Լիտվայում Ադրբեջանի համայնքի ղեկավար Մահիր Համզաևը:

Նախորդ Լուրը

Վրաստանը հերքում է իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելու մասին լուրերը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետ չի նշել. Պեսկով

28/07/2026
Թուրքիա

Թուրքիայի Անթալիա նահանգում անտառային հրդեհներ են

28/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանում անօդաչուի հարձակման հետևանքով 19 մարդ է վիրավորվել

28/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ Գազայի հրադադարի շուրջ բանակցությունների համար

28/07/2026

Կիևը հերքում է Իրաքում քաղաքացիական թիրախների դեմ հարձակումներին իր առնչությունը

28/07/2026

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետ չի նշել. Պեսկով

28/07/2026

Օմանն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցի կառավարման տարածաշրջանային մեխանիզմ

28/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)