04-12-2025 / 12:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարբեր չվերթներով հուլիսի 14-ից Լիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել

2020/08/14 17:58
Հայաստան, Մերձավոր Արևելք

Լիբանանից «Middle East Airlines»-ի հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, ինչպես նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ: Արմենպրեսի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

«Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Ասեմ, որ այն երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, ընդհանուր առմամբ, 101 մարդ են բերել Հայաստան: Եկել են նրանք, որոնք այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ Հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք: Ինչպես տեսնում եք նույնիսկ կորոնավիրուսի սահմանափակումների ընթացքում այս գործընթացը տեղի է ունենում»,-ասաց  Զարեհ Սինանյանը: 

Ներկայացնելով Լիբանան կատարած այցի ընթացքում տեղի հայերի հետ հանդիպման մանրամասները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ երկու տարբեր ուղերձներ է ստացել: Մասնավորապես, հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանն այն ուղերձն էր փոխանցվում, որ լիբանանահայությունն ամուր է, կարչած է հողին, որ համայնքը վերականգվելու է: Տարբեր կազմակերպությունների անհատների հետ հանդիպման ընթացքում այլ պատգամ եղավ: 

«Բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը: Ցանկություն կար լքել Լիբանանը, մեծ մասը ցանկանում էին գալ Հայաստան: Ասեմ, որ խնդիրը շատ բարդ է: Ունենալով նույնիսկ այդ ցանկությունը՝ ֆիզիկապես չեն կարող գալ, որովհետև բանկային սահմանափումներով պայմանավորված չեն կարողանում գումար հանել, վաճառել տները, բիզնեսները: Այդ գումարները նախատեսում էին որպես հիմք իրենց հաջորդ հանգրվանը կերտելու համար: Չեմ կարծում, որ այդ հոսքը կլինի մեկ շաբաթվա, մեկ ամսվա նույնիսկ մեկ տարվա ընթացքում: Ամեն դեպքում տեսնում եք, որ որոշ առումով տեղաշարժեր կան»,-ասաց Զարհե Սինանյանը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ հայրեդարձությունը Հայաստանի համար ռազմավարական ուղղություններից մեկն է: Այն պատրաստություները, որոնք այսօր երկիրը տեսնում է, նախատեսված են բոլոր հայրենադարձների համար: 

Նախորդ Լուրը

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին արգելել են երկրից դուրս գալ

Հաջորդ Lուրը

Բողոքի ցույցեր Մինսկում՝ «Անկախության» հրապարակը լի է

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Բողոքի ցույցեր Մինսկում՝ «Անկախության» հրապարակը լի է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)