Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից հեռացրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովին և նրա փոխարեն նոր նշանակում կատարել: Այս մասին տեղեկություն է հրապարակված Ադրբեջանի նախագահականի պաշտոնական կայքում:
Ալիևի հրամանագրով Վրաստանում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակել Ֆաիք Գուլիևը: Միևնույն ժամանակ, Գուլիևն ազատվել է Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Նախագահը նաև կարգադրել է Էլդար Հասանովին ազատել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում երկրի դեսպանի պաշտոնից։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էլդար Հասանովը ձերբակալվել է անցած շաբաթ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից՝ խոշոր մասշտաբով բյուջետային միջոցներ յուրացնելու կասկածանքով: Նա Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (SGB) պնդում է, որ դեսպանի գործունեության մեջ նշված խախտումները բացահայտվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ֆինանսական և տնտեսական գործունեության աուդիտի ընթացքում: