04-04-2026 / 18:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Defense News Top 100» ցանկում թուրքական 7 ռազմարդյունաբերական ընկերություն է տեղ գտել

2020/08/17 16:43
Անվտանգություն, Թուրքիա

Ամերիկյան «Defense News» ամսագիրը հրապարակել է աշխարհի «Top 100» ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը, որում տեղ են գտել նաև 7 թուրքական ընկերություններ։  Ցանկն ամեն տարի կազմվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում ռազմարդյունաբերական ընկերությունների իրականացրած վաճառքի ծավալները։

Նշված 7 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններն են․ «Aselsan»-ը, «Tusaş»-ը, «BMC»-ն,  «Roketsan»-ը, «STM»-ն, «FNSS»-ը և «Havelsan»-ը։

«Aselsan»-ը 2006թ․ գրավել էր 93-րդ հորիզոնականը, իսկ այս տարի տեղ է գտել 48-րդ հորիզոնականում։ Ընկերության ֆինանսական շրջանառությանը 2019թ․ կազմել է 2 մլրդ 172 մլն դոլար։

Առաջին անգամ 2011թ․ «Top 100»-ում տեղ գտած «Tusaş»-ն իր սկզբնական 83-րդ տեղից հասել է 69-րդ հորիզոնականին։ 2019թ․ այս ընկերության ֆինանսական շրջանառությունը կազմել է 1 մլրդ 858 մլն դոլար։

Ցամաքային զրահամեքենաներ արտադրող «BMC» ռազմարդյունաբերական ընկերությունը առաջին անգամ այս ցանկում հայտնվել էր նախորդ տարի։ Այս տարի 533 մլն դոլար շրջանառությամբ ընկերությունը 85-րդ հորիզոնականից նահանջել է 89-րդ հորիզոնական։

Նախորդ տարի 89-րդ տեղը զբաղեցրած «Roketsan»-ը, որը զբաղվում է հրթիռների և հրթիռային համակարգերի արտադրությամբ, այս տարի 91-րդն է՝ 515 մլն դոլար ֆինանսական շրջանառությամբ։

Թուրքական «STM» ռազմարդյունաբերական ընկերությունը 485 մլն դոլար շրջանառությամբ նախորդ տարվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով՝ զբաղեցնելով 92-րդ տեղը։

Ցամաքային զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող  «FNSS» ընկերությունն այս տարի առաջին անգամ է հայտնվել առաջատարների 100-յակում՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը։ 2019թ․ ընկերության ֆինանսական շրջանառությունը կազմել է 374 մլն դոլար։

Ցանկում առաջին անգամ տեղ է զբաղեցրել նաև «Havelsan» ռազմարդյունաբերական ընկերությունը, որը 295 մլն շրջանառությամբ զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։

Նշենք, որ «Defense News Top 100»-ի առաջատարները ամերիկյան ընկերություններն են․ լավագույն հնգյակում տեղ են գտել «Lockheed Martin» (50 մլրդ 506 մլն դոլար), «Boeing» (34 մլրդ 300 մլն դոլար), «General Dynamics» (29 մլրդ 512 մլն), «Northrop Grumman» (28 մլրդ 600 մլն դոլար) և «Raytheon Company» (27 մլրդ 448 մլն դոլար) ընկերությունները։

Նախորդ Լուրը

Ալիևը պաշտոնանկ է արել Վրաստանում Ադրբեջանի դեսպանին

Հաջորդ Lուրը

Երկիրը վերածվել է «ուրվականների գերեզմանոցի».«Լիբանան 24»-ի հաղորդավարը եթերում հայտնել է աշխատանքից հեռանալու մասին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026
Հաջորդ Lուրը

Երկիրը վերածվել է «ուրվականների գերեզմանոցի».«Լիբանան 24»-ի հաղորդավարը եթերում հայտնել է աշխատանքից հեռանալու մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)