04-12-2025 / 16:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի կլինի դռնփակ. Ermenihaber.am

2020/09/02 16:59
Թուրքիա, Հասարակություն

Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքարանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։

Հաղորդվում է, որ պատարագի ժամերին կղզին փակ է լինելու ուխտագնացության մեկնողների համար, ուստիև պատարագին մասնակցելու համար ուխտագնացության խմբեր կազմելը դիտվում է աննպատակահարմար։ 

Ավելի վաղ Ermenihaber.am-ը, հղում անելով Վանի նահանգապետի խոսքերին, հաղորդել էր, որ այս տարի Աղթամարի պատարագն անցկացվելու է սեպտեմբերի 6-ին։  

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մանուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ մատցուցվեց։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում քաղբանտարկյալ Էմին Սագիևը 15 օր է՝ հացադուլ է անում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հասարակություն

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում քաղբանտարկյալ Էմին Սագիևը 15 օր է՝ հացադուլ է անում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)