21-10-2026 / 07:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում համավարակի պատճառով 850․000 քաղաքացի կորցրել է աշխատանքը

2020/09/08 12:42
Իրան, Հասարակություն

2020թ․ փետրվարի երկրորդ կեսից մինչև օգոստոսի սկիզբ Իրանում կորոնավիրուսի համավարակի պատճառով զգալիորեն ավելացել է գործզրկության մակարդակը։ Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ Մասուդ Բաբաի խոսքով՝ նշված ժամանակահատվածում գործազուրկների թիվը երկրում ավելացել է 850․000-ով։

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքներից հատկապես տուժել է սպասարկման ոլորտը։ Երկրում գործող կազմակերպությունների 62  տոկոսը աշխատում է ծառայությունների մատուցման ոլորտում, որը նաև ամենաշատ աշխատատեղ ստեղծող ոլորտն է։ Իրենց աշխատանքը կորցրած քաղաքացիների 59 տոկոսը հենց այս ոլորտի աշխատակիցներն էին։ Արդյունաբերության ոլորտում աշխատանքը կորցնողները կազմել են 28 տոկոս։

Նշենք, որ Իրանի կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար շուրջ 24 մլրդ դոլար է հատկացրել։ Դրանից շուրջ 3 միլիարդը նախատեսված է առողջապահության ոլորտի, 1․2 միլիարդը՝ գործազրկության մակարդակի նվազեցման համար։ 1․9 մլրդ դոլարը կհատկացվի անապահով ընտանիքներին, իսկ շուրջ 17․8 միլիարդը կուղղվի տեղական բիզնեսի խթանմանը։

Իրանում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 388․810 մարդ, որոնցից 22․410-ը մահացել են, 335․572-ը՝ առողջացել։ Ըստ Իրանի առողջապահության նախարարության՝ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 3․737 հիվանդ, որոնոց մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Նախորդ Լուրը

Վրաստան մուտք գործելիս պարտադիր կլինի PCR թեստի պատասխանը

Հաջորդ Lուրը

Արցախ մուտք գործելն ու ելք կատարելն այսուհետ ազատ կլինեն

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք լրագրողներն այցելել են Դիարբեքիրի արդյունաբերական գոտի

20/10/2026
ԱՄՆ

Թրամփը հայտարարել է, թե Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք

20/10/2026
Իրան

Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկում են Իրանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը

20/10/2026
Հաջորդ Lուրը

Արցախ մուտք գործելն ու ելք կատարելն այսուհետ ազատ կլինեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026

Հայ և թուրք լրագրողներն այցելել են Դիարբեքիրի արդյունաբերական գոտի

20/10/2026

Թրամփը հայտարարել է, թե Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք

20/10/2026

Կրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)