ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ին, Թուրքիային և Իրանին միավորում է Սիրիայում Լիբիայի ու Իրաքի իրադարձությունների կրկնությունը կանխելու համընդհանուր ձգտումը:
«Մեզ Թուրքիայի և Իրանի հետ միավորում է համընդանուր ձգտումը ոչ մի դեպքում թույլ չտալու Սիրիայում այն իրադարձությունների կրկնությունը, որ տեղի են ունեցել Լիբիայում, Իրաքում»,-Դամասկոս կատարած այցի ընթացքում ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Աստանայի ձևաչափը հիմնված է Սիրիայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հարգանքի վրա`այս երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքի և, հատկապես, դրսից անջատողական տրամադրություններ հրահրելու փորձերի անթույլատրելիության վրա»: