04-12-2025 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը

2020/09/22 12:40
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

դրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին ուղղված մեղադրանքները վկայում են այն մասին, որ Բաքուն հող է նախապատրաստում հարձակման համար: Վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի հայտարարությունները՝ «Realist Arabic» գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան  դոկտոր Ամր Էլդիիբը կարծում է, որ Ադրբեջանը մոտ ապագայում նախապատրաստվում է հարձակման:

«Նման գործողությունների գնալու համար Ադրբեջանը համապատասխան հող է նախապատրաստում՝ իրականացնելով հակաքարոզչություն, տարածելով, շրջանառության մեջ դնելով որքան հնարավոր է շատ կեղծ լուրեր, ինչպես օրինակ, այն, թե իբր Հայաստանը քրդերին է բերում Հայաստան, Արցախ: Դա իհարկե, ակնհայտ կեղծ տեղեկություն է և տրամաբանությունից դուրս, ոչ ոք չի հավատա դրան, սակայն քաղաքական հարթությունում համապատասխան դաշտը ապահովելով՝ հարձակման դեպքում, Ադրբեջանն արդեն կասի, թե պաշտպանում է իրեն: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանությունը, մեծ քանակությամբ մեղադրանքներ պարունակող հայտարարությունը հենց դրան է տանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանն՝ ավելացնելով, որ այս փուլում տեղեկատվական պատերազմ է, որից հետո չեն բացառվում կոնկրետ գործողություններ արդեն սահմանին:

Այս ամբողջ գործընթացը գալիս է Ադրբեջանի կողմից, սակայն վերլուծաբանն այստեղ հստակ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը: Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիայի, որի հետևում կլինի Թուրքիան, որը փորձում է ուժեղացնել իր դիրքերն այդ տարածաշրջանում: «Realist Arabic»-ի գլխավոր խմբագիրը պատահական չի համարում այն, որ հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողություններից, լարվածությունից անմիջապես հետո Ադրբեջանն ու Թուրքիան հանդես եկան համատեղ զորավարժություններով: Դրանից հետ Թուրքիան այնտեղ թողեց իր զորամիավորումների մի մասը: Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան փորձում է Ադրբեջանում ամրապնդել իր դիրքերը, իսկ դա նշանակում է դիրքերի ամրապնդում Կովկասում և տարածաշրջանում:

«Ակնհայտ Թուրքիայի ձեռագիրն է: Նախորդ փորձը դիտարկելով՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր դիրքերն ուժեղացնելու համար օգտագործել է Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում եղած կոնֆլիկտները: Հիմա նույնը փորձում է անել Հարավային Կովկասում»,-ասաց նա:

Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան նաև այլ խնդիր է լուծում: Վերջին շրջանում Թուրքիայի գործողությունները  մի շարք ուղղություններով Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում միանշանակ չեն ընդունվում միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, Արևելյան Միջերկրականում՝ Հունաստանի ափամերձ հատվածներում թուրքական նավերի գործողությունները քաղաքական դաշտում մեծ հակազդեցություն ստացան: Հունաստանը մարտական պատրաստության բերեց իր զինված ուժերը, կոչ արեց ԵՄ-ին «անհապաղ սկսել տարածաշրջանում խաղալ իրեն վայել դեր»: Ակտիվ դերակատարում ունեցավ Ֆրանսիան, ԵՄ-ի երկրները սկսեցին խոսել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին:   

«Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի հարցերի հետ կապված ներկայում Թուրքիայի նկատմամբ ուժեղ ճնշումներ կան: Հետևաբար չի բացառվում, որ Թուրքիան փորձելով դուրս գալ այդ ճնշումներից, գնա դեպի Կենտրոնական Ասիա, Հայաստան, Ադրբեջան: Ես կարծում եմ, որ չպետք է այդ հնարավորությունը տալ»,-ավելացրեց նա:

Այս համատեքստում, վերլուծաբանը կարևոր է համարում տարբեր երկրների հետ ջանքերը միավորելը: Բոլոր այն երկրները, որոնք սպառնալիք են զգում Թուրքիայի կողմից, պետք է կարողանան գործել համատեղ և անհրաժեշտության դեպքում միասին արձագանքել Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը:

Վերլուծաբանը կարևոր համարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս, որի ընթացքում անդրադարձ եղավ Թուրքիայի գործողություններին: Նա նկատեց, որ Եգիպտոսը և Հայաստանը մեծ ներուժ ունեն հարաբերությունները զարգացնելու ոչ միայն քաղաքական դաշտում, այլև մյուս ոլորտներում: Երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերը, հնարավորություններն օգտագործելով՝ անհրաժեշտ է զարկ տալ համագործակցության ակտիվացմանն այլ ոլորտներում: Դոկտոր Ամր Էլդիիբը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կլինեն տարբեր մակարդակի պաշտոնյաների հանդիպումներ:

Նախորդ Լուրը

Հոնդուրասը իր դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ

Հաջորդ Lուրը

Առաջին անգամ ատոմակայանին ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից. Պապիկյանի ելույթը՝ ԱԷՄԳ-ում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Առաջին անգամ ատոմակայանին ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից. Պապիկյանի ելույթը՝ ԱԷՄԳ-ում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)