ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի և ԱՄԷ-ի քայլերը չեն հանգեցնի Մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրների վերացմանը:
«Այն, որ մի քանի երկրներ (Իսրայել, ԱՄԷ և Բահրեյն, խմբ.) խաղաղության մասին համաձայնագիր են ստորագրում և հետո մտածելու են, որ Պաղեստինի հարցը մոռացության կմատնվի ու կվերանա մուսուլման ժողովրդի հիշողությունից, անհաս պատկերացումներ են: Դա, ընդհակառակը, կհանգեցնի խնդիրների բարդացմանը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դեսպանը:
Ջալալիի խոսքով, Պաղեստինի խնդիրը կարող են լուծել միայն նրա բնակիչները՝ ժողովրդավարական գործընթացների օգնությամբ և անկախ դավանանքից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը խաղաղության համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի հետ: