11-10-2026 / 23:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոնը հայտնել է Թուրքիայով 300 սիրիացի իսլամիստ գրոհայինի՝ ԼՂ գոտի տեղափոխվելու մասին

2020/10/02 09:51
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա, Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։ Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ նրանց հետ համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:

«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորն էլ կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Ես այդ հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները», – ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի այդ պահվածքը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին և շեշտել, որ նման գործողություններն անընդունելի են համարում։ Մակրոնն ասել է, որ տվյալ դեպքում կարմիր գիծն արդեն հատվել են։

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։ Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Նախորդ Լուրը

Հայկական ուժերը Արցախում հակառակորդի մեկ ինքնաթիռ և ԱԹՍ են խոցել

Հաջորդ Lուրը

ՊԲ խիզախ զինծառայողները. Կադրեր առաջնագծից

Այլ Լուրեր

ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Ադրբեջան

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026
Ադրբեջան

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Հաջորդ Lուրը

ՊԲ խիզախ զինծառայողները. Կադրեր առաջնագծից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)