05-04-2026 / 20:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանացի փորձագետները փաստերի համադրմամբ հաստատել են՝ հայ ռազմագերիներին գնդակահարել են ադրբեջանցիները

2020/10/16 19:42
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

Բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակը, փաստերի ստուգմամբ և աղբյուրների հետազոտությամբ, ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի բանակի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդահակահարության թեմայով, խորը վերլուծություններով ցույց տվել անհերքելին՝ տեսանյութում հենց ադրբեջանցի զինվորներներն են, իսկ սպանվածներն այն նույն հայերը, որոնց գերեվարելու պահը ֆիքսվել էր տարածված մեկ այլ տեսանյութով:

Ռազմական հետազոտող Նիք Ուոթերսը Bellingcat-ի հետաքննական թիմի հետ համատեղ մանրամասն ուսումնասիրել է Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածված, այնուհետև հեռացված երկու տեսանյութերը, պարզել, որ առաջինում ադրբեջանցի զինվորները ակնհայտորեն գերեվարում են երկու հայերի: Իսկ երկրորդ տեսանյութում սպանվածները կարծես թե նույն երկու մարդիկ են:

Հոդվածում նշվում է, որ առաջին տեսանյութն ի սկզբանե տեղադրվել է Տելեգրամի ադրբեջանական ալիքների կողմից՝ նշելով, որ երկու տղամարդիկ գերեվարված հայ զինվորներ են: Նշվում է, որ հետագայում այս գրառումներից շատերը ջնջվել են կամ փոխարինվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից՝ տեսանյութերի կեղծ լինելու պնդումներով: Օրինակ  Տելեգրամի ադրբեջանական հայտնի ալիքներից մեկը ջնջել է գրառումը և պնդել, թե տեսանյութերը բեմադրված են, քանի որ ձերբակալվածները «շատ կոկիկ են ընկել»: Հետաքննողների խումբն այնուամենայնիվ շեշտել է՝ բազմաթիվ հիմքեր կան կարծելու, որ տեսանյութն իրական է:

Հետաքննողների խումբը տարբեր աղբյուրներից վերլուծություններով ապացուցել է, որ տեսանյութի զինվորների սաղավարտներն իսկապես ադրբեջանական հատուկ ջոկատայինների սաղավարտներ են, զինվորները միմյանց հետ խոսում են ադրբեջաներեն: Իսկ ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր տեսանյութում հայ զինվորներ են, քանի որ նրանցից մեկը կարմիր թևկապ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Հետաքննողների խումբը ցույց է տվել, որ ավելի վաղ էլ ադրբեջանցի զինվորներին ֆիքսել են՝ կարմիր թևկապով:

Նշվում է նաև, որ չնայած երկրորդ տեսանյութում հնարավոր չէ տեսնել սպանված մարդկանց դեմքերը, սակայն նրանց հագուստը համընկնում է առաջին տեսանյութի տղամարդկանց հագուստի հետ:

Հոդվածում նշվում է, որ այնուամենայնիվ, մանրամասն վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ երկու տղամարդիկ իսկապես հայեր են, ովքեր հոկտեմբերի 9-15-ը ընկած ժամանակահատվածում գերեվարվել են ադրբեջանցի զինծառայողների, հնարավոր է ՝ հատուկ նշանակության ջոկատների կողմից և հավանաբար սպանվել կարճ ժամանակ անց:

Նախորդ Լուրը

Արցախում ադրբեջանցի ռազմագերուն բուժօգնություն է ցուցաբերվում, նա վիրահատվել է

Հաջորդ Lուրը

Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք անջատում հանուն փրկության սկզբունքի վրա. Փաշինյան

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք անջատում հանուն փրկության սկզբունքի վրա. Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)