Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Bank of Georgia»-ի մասնաճյուղերի մեկում զինված անձը պատանդներ է վերցրել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, դեռևս պահանջներ չի ներկայացրել:
Պատանդների թվում են բանկի աշխատողները և հաճախորդները, տեղում աշխատում են Վրաստանի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատայինները: