05-12-2025 / 08:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանին և Թուրքիային զենք մատակարարել` նշանակում է զենք մատակարարել ահաբեկիչներին. թուրքագետ

2020/10/29 16:53
Uncategorized

Արցախի դեմ ծավալվող ադրբեջանա-թուրքական ագրեսայի առնչությամբ եվրոպական որոշ պետությունների անտարբերությունը կամ հերթապահ հայտարարությունները ընկալելի չեն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ, անտարբերությունից բացի, նաև երսպաշտության դրվագների ականտես եղանք:

«Մեծ Բրիտանիայի պահվածքը և լռությունն ընդհանրապես ընկալելի չէ՝ չնայած, եթե քաղաքական իրողություններով առաջնորդվենք, ավելի քան սպասելի էր: Ականատես եղանք երեսպաշտության դրվագների: Մասնավորապես, անօդաչու մահաբեր «Բայրաքթար» սարքը, եթե դիտարկում ենք դետալներով, ապա այն, թուրքական լինելով հանդերձ, հավաքված է ամերիկյան, բրիտանական, կանադական, գերմանական և այլ երկրների արտադրության սարքերից: Նրանցից ոմանք հայտարարեցին, որ, անօդաչու սարքի համար դետալներ վաճառելով, չեն իմացել, թե ինչի համար են կիրառվելու: Ադրբեջանին և Թուրքիային զենք կամ դետալներ վաճառելը, մատակարարելը նույնական է ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարելու հետ: Այս տարածաշրջան տեղափոխվել են վարձկաններ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից: Այդ ահաբեկիչները կիրառում են այն զենքերը, որոնք տարբեր երկրներ մատակարարել են Ադրբեջանին ու Թուրքիային»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նկատեց, որ այդ իրողությունները չեն շրջանցում Իսրայելին, որը անօդաչուների մահաբեր զենքերի գլխավոր մատակարարներից մեկն է Ադրբեջանին:

«Կարելի է տարակուսել, թե ինչպես Հոլոքոստ վերապրած ազգի պետությունը զենք է մատակարարում բացահայտ ցեղասպան մտածողություն ունեցող պետությանը, ինչպիսին է Ադրբեջանը»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ այս ընթացքում բարեկամ Հունաստանի ու Կիպրոսի արձագանքները կարող ենք համարել շատ ճիշտ, ընկալելի և հենված անկեղծության, հակաահաբեկչական մտածողության վրա: Եվրոպական մի շարք երկրների պահվածքը՝ բացի Ֆրանսիայից, ըստ թուրքագետի, շատ անհասկանալի է: Նրանց չեզոքությունը երբեմն ընդգծված բացասական է և հետքայլ է այն համամարդկային արժեքներից, որոնք հռչակվել են այդ երկրներում որպես գերակայություն:

Նախորդ Լուրը

ՀՀ ՊՆ-ն հերքել է երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը

Հաջորդ Lուրը

ԼՂ հակամարտությունը հեշտ լուծումներ չունի. Պուտին

Այլ Լուրեր

No Content Available
Հաջորդ Lուրը

ԼՂ հակամարտությունը հեշտ լուծումներ չունի. Պուտին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)