13-06-2026 / 14:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ

2020/12/07 10:48
Արցախ, Քաղաքականություն

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ։ 

«Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթօրյա մամուլի հաղորդագրությունում:

«Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային գրասենյակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջան», – ասված է հայտարարության մեջ:

Ըստ Սոցիալիստական կուսակցության՝ այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները:

Ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Արցախի Նախագահի, Խորհրդարանի նախագահի, Արտաքին գործերի նախարարության և Օմբուդսմենի հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հայաստանում և Արցախում գտնվող տեղահանված ընտանիքների հետ։

Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցության քաղաքական բյուրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին) կոչ է արել՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ձևավորելու միջազգային հետաքննող հանձնաժողով՝ քննելու համար պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք կարող էին կատարված լինել «ադրբեջանցի զինյալների կողմից»»:

Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, Սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ Լուրը

Ռուսական «НТВ»-ի աշխատակիցները ձերբակալվել և «անհետ կորել են» Ստամբուլում

Հաջորդ Lուրը

Իրանում ջրհեղեղից 7 մարդ է զոհվել

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանում ջրհեղեղից 7 մարդ է զոհվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)