Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ազնիվ մարդ է համարում, որը նաև իր խոսքի տերն է:
«Իրականում դրանք խոսքեր չեն, որ բնորոշում են նրան (Պուտինի, խմբ.): Պուտինի հետ ծանոթանալուց հետո ես այս կերպ ճանաչեցի նրան: Նա իսկապես ազնիվ մարդ»,-ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Էրդողանը՝ նշելով, որ Ռուսաստանը «դարձել է «հազվագյուտ երկիր, որը կատարում է իր խոստումները, և որի հետ նույնպես կարողացավ ամուր հարաբերություններ հաստատել:
«Մենք Ռուսաստանի հետ հաստատուն գնում ենք դեպի մեր նպատակները, և ես վստահ եմ, որ կշարունակենք դա անել»,-ավելացրել է Էրդողանը:
Նշենք, որ օրեր առաջ Պուտինը Էրդողանին նույնպես բնորոշել էր որպես «ազնիվ մարդու»: