Սիրիայի արտաքին գործերի նախարար և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Արևմուտքի երկրների մեղադրել է այսպես ասված քիմիական զենքի դոսյեով Սիրիայի վրա ճնշումներ գործադրելու մեջ:
«Սիրիան ձգտում է կառուցողական համագործակցության ՄԱԿ մեխանիզմների հետ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարության հետ: Այդ համագործակցության արդյունքում Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի ողջ պաշարը, նյութերը և արտադրության միջոցները: 2014թ.-ից Սիրիան չունի քիմիական զենք, և դա հաստատվել է 2014թ. հունիսին ՄԱԿ ԱԽ-ում անցկացված ճեպազրույցի ընթացքում: Դա հաստատվել է նաև ՄԱԿ և այլ կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում, սակայն արևմտյան որոշ կառավարություններ նախընտրում են հերքել այս փաստը՝ այսպես կոչված քիմիական դոսյեն որպես ճնշման միջոց կիրառելով Սիրիայի նկատմամբ, և շինծու մեղադրանքներ են ստեղծել՝ Սիրիայի դեմ ուղղակի ագրեսիայի գործողություններն արդարացնելու համար»,-ՄԱԿ ԱԽ ելույթի ժամանակ ասել է Ջաֆարին: :